Հոդված 113
Հոդված 113.
Գնդի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի քիմիական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է գնդում ռադիացիոն անվտանգության միջոցառումների կատարման համար և պարտավոր է`
- պատրաստել քիմիական հրահանգիչներ.
- մասնակցել գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու միջոցառումների մշակմանը, միջոցառումներ անցկացնել ռադիացիոն անվտանգության ապահովման ուղղությամբ, գիտենալ գնդի տեղաբաշխման և մարտական գործողությունների շրջանի երկրամերձ շերտում չափաբանական իրադրությունը.
- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել ստորաբաժանումներում և գնդի պահեստում քիմիական սպառազինության պաշտպանության միջոցների առկայությունը և տեխնիկական վիճակը:
ԳՆԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ