Հոդված 95
Հոդված 95.
Գնդի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների կառավարման կազմակերպման համար, գնդի մարտական և զորահավաքային պատրաստության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, մարտական պատրաստության պլանավորման համար, շտաբի և գնդի կառավարումն ապահովող ստորաբաժանումների նախապատրաստման համար, գնդի ներսում պահակային և ներքին ծառայությունների կազմակերպման համար, շտաբի և անմիջականորեն նրա ենթակա ստորաբաժանումների անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, նրանց սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելու համար, գնդի անձնակազմի, սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի հաշվառման վիճակի համար: Գնդի շտաբի պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա առաջին տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը:
Գնդի հրամանատարի որոշումների կենսագործման ժամանակ շտաբի պետն իրավունք ունի գնդի հրամանատարի ենթականերին հրահանգներ տալ նրա անունից: Բոլոր առավել կարևոր հրահանգների մասին շտաբի պետը զեկուցում է գնդի հրամանատարին: