Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 149
Հոդված 149.
Դասակի (խմբի) հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է դասակի (խմբի) մարտական պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, դասակում (խմբում) ներքին կարգուկանոնի պահպանման, դասակի (խմբի) սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի վիճակի ու անվթարության համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին և դասակի (խմբի) ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է: