Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 248
Հոդված 248.
Վաշտի հերթապահը նշանակված ժամին շարում է արձակվածներին և զեկույց է տալիս վաշտի ավագին:
Վաշտի ավագը զննում է արձակվողներին, ստուգում նրանց սափրված լինելը, մազերի հարդարանքը, ինչպես նաև համազգեստի և կոշկեղենի վիճակն ու հարմարեցումը, զինվորական ողջույնի, փողոցում ու հասարակական վայրերում վարքի կանոնների նրանց իմացությունը: Այնուհետև ավագը արձակվողներին տալիս է վաշտի հրամանատարի ստորագրությամբ արձակման գրությունները (Հավելված 12): Վաշտի հերթապահը արձակվողներին գրանցում է գրքում (Հավելված 12), կազմում նրանց ցուցակը և այն ներկայացնում գնդի հերթապահին:
Գնդի տեղաբաշխման վայրից արձակվող ժամկետային ծառայության զինվորներն ու սերժանտները պետք է ունենան զինվորական գրքույկ:
Արձակման գրությունը ուժի մեջ է միայն իր կայազորի սահմաններում: