Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 193
Հոդված 193.
Առանց բնակշահագործման և հրշեջ մարմինների թույլտվության արգելվում է շինությունների վերապլանավորումը, գոյություն ունեցող կառույցների քանդումն ու տեղափոխումը և նորերի կառուցումը, ներքին էլեկտրացանցերի, կապի գծերի, ազդանշանների, հեռուստատեսային անտենաների անցկացումը, ինչպես նաև նոր վառարանների կառուցումն ու ժամանակավոր տեղադրումը:
Էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կենտրոնական ջեռուցման ցանցերի և սարքավորման նորոգումը իրականացնում է բնակշահագործման ծառայության կամ հատուկ պատրաստություն և այդ աշխատանքների կատարման թույլտվություն ունեցող անձինք:
Զորանոցային շինություններում արգելվում է շարքով համաքայլ քայլել: