Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 174

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 174.

Գումարտակի (գնդի շտաբի և ծառայությունների) սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները, ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափիչները պահվում են կողպեքով փակվող մետաղյա պահարանում` վաշտերից մեկին (գնդի շտաբին) կից: Ընդ որում` փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա առանձին արկղում, որը կնքում է դրանց պահպանման համար պատասխանատու սպան (ենթասպան): Օրվա վերակարգում ծառայություններ անցկացնելու համար սպաներին ու ենթասպաներին տրվող փամփուշտները կարող են պահել արկղից դուրս: Պահարանը կնքվում է վաշտի ավագի (գնդի հերթապահի) կողմից: Սպաների ու ենթասպաների անձնական զենքի, փամփուշտների և ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափերի պահարանը, որը գտնվում է գնդի հերթապահի մոտ, դրանցից բացի պետք է ունենա պահակապետի մոտ ծածուկ դուրս բերվող էլեկտրաձայնային ազդանշանիչ:

Գումարտակի սպաների ու ենթասպաների անձնական զենքի պահարանները և փամփուշտների արկղերը պահվում են վաշտի ավագի մոտ, իսկ գնդի շտաբի և ծառայությունների սպաներինն ու ենթասպաներինը` գնդի հերթապահի մոտ:

Ատրճանակների և դրանց փամփուշտների բացթողման և ընդունման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։