Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 274
Հոդված 274.
Ստորաբաժանումները վերակարգ են նշանակվում իրենց հրամանատարների հետ միասին:
Ենթասպաների, սպաների և գնդի ստորաբաժանումների միջև վերակարգերի հերթականությունը սահմանում է գնդի շտաբի պետը:
Վաշտում դասակների միջև վերակարգի հերթականությունը սահմանում է վաշտի ավագը, իսկ դասակում` դասակի հրամանատարի տեղակալը:
Հերթական վերակարգերի թիվը զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների միջև պետք է բաշխվի հավասարաչափ և արդար:
Առանձին ժամանակահատվածներում տարբեր զինծառայողների ծառայողական խնդիրների ծավալի մեծ տարբերությունների դեպքում առավել զբաղված սպաների և ենթասպաների համար վերակարգերի թիվը այդ ժամանակահատվածում կարող է պակասեցվել գնդի հրամանատարի որոշմամբ: