Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 173

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 173.

Զինադարակները, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինադարակներն ու սենյակները` վաշտի հերթապահի կնիքով, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները` վաշտի ավագի կնիքով:

Պահասենյակի և զինադարակի բանալիները պետք է մշտապես գտնվեն վաշտի հերթապահի մոտ, իսկ ատրճանակների ու զինամթերքի պահարանների ու դարակների բանալիները` վաշտի ավագի մոտ:

Բանալիները ուրիշին տալն արգելվում է:

Պահեստային բանալիները պահվում են վաշտի հրամանատարի մոտ կնքված դարակում` կողպեքով փակվող մետաղյա պահարանում (արկղիկում):

Զենքի պահասենյակում փակցվում է գույքացուցակը, որի մեջ գրանցվում է այդ սենյակում պահվող զինադարակների, պահարանների, դարակների, վահանակների, պլակատների և այլ գույքի քանակը: Գույքացուցակում նշվում են պահարանների համարները, թե ինչ կնիքով են դրանք կնքված: Յուրաքանչյուր զինադարակի (պահարանի, դարակի) վրա ամրացվում են ցուցանակներ, որոնց վրա նշվում է ստորաբաժանումը, պատասխանատու անձի զինվորական կոչումը, ազգանունը, ինչպես նաև անվան ու հայրանվան սկզբնատառերը, զինադարակի (պահարանի, դարակի) համարը, կնիքի համարը:

Զինադարակում (պահարանում, դարակում) կախվում է գույքացուցակը, որի մեջ նշվում է պահվող զենքի և գույքի տեսակն ու քանակը: Զինադարակում (պահարանի) յուրաքանչյուր բնի վրա պետք է ամրացված լինի ցուցանակ, որի վրա նշվի զենքի տեսակն ու համարը, հակագազի համարը, ինչպես նաև այն անձի զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, որին դրանք կցված են:

Զենքի պահասենյակներում և զինադարակներում, պահարաններում, արկղերում գտնվող բոլոր գույքացուցակները ստորագրում է վաշտի հրամանատարը:

Նույն պահասենյակում մի քանի ստորաբաժանումների զենքի ու զինամթերքի պահպանման դեպքում զենքի և զինամթերքի տեղավորման, պահպանման և անվնասության համար գնդի հրամանատարության հրամանով պատասխանատու անձ է նշանակվում, որը և ստորագրում է պահասենյակի գույքացուցակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։