Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 307

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 307.

Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի ավագին: Վաշտի ավագի կատարած զննումից, իրենց պարտականությունների իմացության ստուգումից և գործնական պարապմունքների անցկացումից հետո վաշտի հերթապահը հին հերթապահից տեղեկություններ է ստանում մարդկանց առկայության ու բաշխման մասին և օրվա վերակարգը տանում հերթափոխման:

Հերթափոխումից հետո նոր հերթապահը հին հերթապահի հետ ստուգում և ըստ ցուցակի ընդունում է զենքը, զինամթերքի արկղերն ու նրանց վրայի կնիքները, ունեցվածքը, ստուգում է հրդեհամարիչ և ծանուցիչ միջոցների առկայությունն ու սարքինությունը, որից հետո հերթապահները ստորագրում են հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12):

Զենքն ընդունվում է հատ-հատ, ըստ համարների և լրակազմով:

Ընդ որում` ստուգվում է կողպեքների, պահպանման ազդանշանիչների, պահարանների կնիքների և այլ սարքավորումների սարքինությունը:

Ընդունելով հերթապահությունը` նոր հերթապահը հին հերթապահի հետ միասին հերթապահության հանձնման և ընդունման մասին զեկույցով ներկայանում են վաշտի հրամանատարին, նրա բացակայությամբ` վաշտի հրամանատարի տեղակալին, իսկ վերջինիս բացակայելու դեպքում` վաշտի ավագին:

Օրինակ` «Պարոն կապիտան, սերժանտ Ստեփանյանը վաշտի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն կապիտան, կրտսեր սերժանտ Կարապետյանը վաշտի հերթապահությունն ընդունել է»:

Այնուհետև վաշտի նոր հերթապահը հայտնում է հերթափոխման ժամանակ գնդի հերթապահի արած բոլոր դիտողություններն ու տված ցուցումները, ինչպես նաև հերթապահության ընդունման ժամանակ հայտնաբերված անսարքությունների կամ թերհանձնման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։