Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 126

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 126.

Գնդի ակումբի պետը պատասխանատու է` ակումբի ու գրադարանի աշխատանքը կազմակերպելու, քարոզչության տեխնիկական միջոցները, մշակութաժամանցային ունեցվածքն ու գրքային ֆոնդը ճիշտ օգտագործելու և խնայելու, ակումբի և գրադարանի սարքավորումները անվնաս պահելու, շահագործման կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները պահպանելու համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի` անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալին: Գնդի ակումբի պետը պարտավոր է`

- ակումբի և գրադարանի մշակութաժամանցային աշխատանքը կազմակերպել գնդի մարտական պատրաստության խնդիրներին համապատասխան.

- մասնակցել ստորաբաժանումներում մշակութաժամանցային աշխատանքների անցկացմանը և անձնակազմի ժամանցի կազմակերպմանը.

- անհրաժեշտ պայմաններ ապահովել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների գեղարվեստական ինքնագործունեության, նրանց մեջ գեղագիտական բարձր ճաշակի ձևավորման համար.

- ղեկավարել գրադարանի աշխատանքը, հետևել գրքային ֆոնդի ճիշտ համալրմանը և օգտագործմանը.

- իրացնել թերթերի և ամսագրերի կոլեկտիվ բաժանորդագրություն.

- մասնակցել գնդի տարածքում, ուսումնական բազայի` իրեն կցված օբյեկտներում, ինչպես նաև ստորաբաժանումներում տեսողական քարոզչության ձևավորմանը.

- եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ստուգել ստորաբաժանումների համար առանձնացված քարոզչության տեխնիկական միջոցների և մշակութաժամանցային ունեցվածքի վիճակը, ապահովել դրանց ժամանակին նորոգումը.

- ակումբում ապահովել գույքի տեխնիկական շահագործման կանոնների և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը.

- ակումբում ապահովել գույքի տեխնիկական շահագործման կանոնների և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը.

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։