Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 259
Հոդված 259.
Գնդի հրամանատարի հրամանով` զինծառայողներին այցելելու համար սահմանված ժամերին սերժանտներից նշանակվում է այցելուների սենյակի հերթապահ: Նրա իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են գնդի հրամանատարի հաստատած հրահանգում:
Զինծառայողներին այցելելու ցանկություն ունեցող այցելուներին սենյակ մտնելու թույլտվություն է տալիս գնդի հերթապահը: