Հոդված 230
Հոդված 230.
Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի աշխատանքի գալու և աշխատանքից գնալու ժամանակը, ուտելու համար (ճաշի) ընդմիջման, ինքնուրույն նախապատրաստման (շաբաթական առնվազն 4 ժամ), ամենօրյա պարապմունքների նախապատրաստման և ֆիզիկական պատրաստության (շաբաթական առնվազն 3 ժամ ընդհանուր տևողությամբ) ժամանակը:
Ծառայության ժամանակատեղաբաշխման սահմանման ժամանակ հաշվի է առնվում զինծառայողների կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման անհրաժեշտությունը` օրվա կանոնակարգին համապատասխան, ինչպես նաև զորամասը (ստորաբաժանումը) մշտական մարտական պատրաստության վիճակում պահելու համար միջոցառումների անցկացումը:
Մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության ժամանակ ծառայողական ժամանակի չափը սահմանվում է զինվորական կանոնադրություններով և համապատասխան հրահանգներով:
Օրվա վերակարգի մեջ չմտնող սպաների, ենթասպաների շուրջօրյա հերթապահությունը զորամասում և ստորաբաժանումներում, ինչպես նաև սահմանված վերակարգում պատասխանատու անձանց նշանակումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում և սահմանափակ ժամանակով` ռազմաճակատների և զորախմբերի հրամանատարների կողմից: