Հոդված 436
Հոդված 436.
Զինվորական էշելոնի հերթապահը ծառայության ժամանակ ղեկավարվում է 291-296 հոդվածներով: Բացի այդ նա պարտավոր է`
- հետևել սպառազինությանը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները ստորաբաժանումների հրամանատարների կողմից պահակության պահպանությանը հանձնելուն, ինչպես նաև առաջին հերթափոխի ժամապահների կանգնեցմանը, պահպանությունը փոխելուն և հանձնելուն.
- ստուգել անձնակազմի առկայությունը, օրվա վերակարգի ծառայության կատարումը, հերթապահ ստորաբաժանման պատրաստությունը, ինչպես նաև հետևել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը.
- էշելոնում հետևել զինվորական կարգուկանոնին և կարգապահությանը, զինվորական փոխադրումների կանոնների և նյութական միջոցների պահպանմանը.
- զինվորական էշելոնի պետի ցուցումով ստորաբաժանումներին, վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներին, պահակապետին հայտնել այն կանգառները, որտեղ անձնակազմին թույլատրված է դուրս գալ.
- ճանապարհին ապահովել տաք սննդի, ջրի, վառելիքի և լուսավորության միջոցների կազմակերպված ստուգումը և բաշխումը.
- թույլ չտալ կողմնակի անձանց, բացի տրանսպորտի աշխատողներից, որոնք կապված են գնացքների (նավերի) սպասարկման հետ, մոտենալ զինվորական էշելոններին:
ՎԱՇՏԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ