Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 306

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 306.

Վաշտի հերթապահը նշանակվում է սերժանտներից և, որպես կանոն, առավել պատրաստված զինվորներից: Նա պատասխանատու է օրվա կարգուկանոնի ճշգրիտ կատարման և վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման համար, զենքի, զինամթերքի արկղերի, վաշտի ունեցվածքի, զինվորների և սերժանտների անձնական իրերի անվտանգության և օրապահների կողմից ծառայության ճիշտ կատարման համար: Վաշտի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին և նրա օգնականին, իսկ վաշտի ներքին ծառայության կարգով` վաշտի հրամանատարին և վաշտի ավագին: Նա վաշտի նույն կամ ավելի ցածր զինվորական կոչում ունեցող բոլոր զինծառայողների պետն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։