Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 60
Հոդված 60.
Զորամասի տեսչական ստուգման ժամանակ նրա հրամանատարը ներկայանում է տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձին, եթե նա զինվորական կոչումով հավասար է զորամասի հրամանատարին կամ բարձր է նրանից: Իսկ եթե ստուգողը զինվորական կոչումով ցածր է զորամասի հրամանատարից, ապա նա ներկայանում է զորամասի հրամանատարին:
Նախքան տեսչական ստուգումը զորամասի հրամանատարը տեսչին (ստուգողին) ներկայացնում է ստուգման ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին: