Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Հոդված 377

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 377.

Մեքենաները հավաքակայանից դուրս են թողնվում ըստ գնդի հրամանատարի` նախօրյակին հաստատված վերակարգի, տեխնիկապես սարքին վիճակում և սպասարկված, նրանց կցված վարորդներով, որոնք ունեն վարորդի անձը վկայող փաստաթուղթ և մեքենա վարելու իրավունք, անցել են նախուղերթային բժշկական ստուգում և ունեն ուղերթի ելնելու թույլտվություն, ձևակերպված ուղեգրեր, որոնք ստորագրված են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի (սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձի) կողմից և ունեն հսկիչ-տեխնիկական պետի նշումը մեքենայի սարքին վիճակի մասին, ինչպես նաև հավաքակայանի հերթապահի նշումը արագաչափի ցուցումների և մեքենան հավաքակայանից դուրս թողնելու ժամանակի մասին:

Մեքենաների օգտագործումը պլանավորվում է մեքենաների սպասարկման, դրանք ուղերթին նախապատրաստելու և հանգստի համար վարորդներին ժամանակ հատկացնելու հաշվառումով:

Վերակարգով չնախատեսված մեքենաների բացթողումն իրականացվում է բացառիկ դեպքերում և միայն գնդի հրամանատարի թույլտվությամբ:

Հանգստյան և տոնական օրերին հավաքակայանից մեքենաների բացթողումը հասցվում է մինիմումի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։