Հոդված 119
Հոդված 119.
Գնդի չափաբանական ծառայության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և վերահսկման-ստուգման կետի (չափիչ տեխնիկայի կետի) անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պարտավոր է`
- գնդի մյուս ծառայությունների պետերի հետ համատեղ կազմակերպել չափաբանական ապահովումը, անմիջականորեն ղեկավարել առավել բարդ և պատասխանատու չափագրումների անցկացումը.
- մասնակցել սպառազինությունը և ռազմական տեխնիկան ընդունող ու շահագործման հանձնող հանձնաժողովների աշխատանքին.
- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել չափագրման միջոցների գործադրման ու պահպանման ճշտությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի չափաբանական ապահովման ծավալն ու ամբողջականությունը.
- վերլուծել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափաբանական ապահովման վիճակը, կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման արդյունավետությունն իջեցնող պատճառների կանխարգելման միջոցառումներ:
ԳՆԴԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ