Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 254
Հոդված 254.
Ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի պետը) պատասխանատու է անձնակազմի զինվորական կարգապահության և կարգուկանոնի պահպանման, առաջադրանքի ժամանակին կատարման համար, ինչպես նաև զենքի, զինամթերքի և զինվորական այլ ունեցվածքի անվնասության համար:
Նշանակված վայրը ներկայանալուն պես ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի պետը) զեկուցում է այն անձին, որին ի տնօրինություն ներկայացել է ստորաբաժանումը (անձնախումբը), իսկ վերադառնալուն պես` գնդի շտաբի պետին: