Հոդված 366
Հոդված 366.
Անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահության կատարվում է ստորաբաժանումների, մարտական անձնակազմերի, հերթապահ հերթափոխերի կազմում` զորամասի հրամանատարի հաստատած պլանի հիման վրա` ամեն անգամ հերթապահության անցնելուց առաջ:
Այն անցկացվում է զորամասի հրամանատարի կամ նրա հանձնարարությամբ` այլ անձանց կողմից` խնդիրների բնույթի ու ծավալի, զորամասի, ստորաբաժանման առանձնահատկությունների, մարտական հերթապահության կատարման տեղի ու ժամանակի հաշվառումով, մարտական հերթապահության նախապատրաստման դասարաններում կամ հատուկ նախապատրաստված տեղերում` ուսումնական (ուսումնամարզական) տեխնիկայի, ապարատուրայի, մանրակերտների և ուսումնական ձեռնարկների օգտագործումով:
Սպառազինությունը և ռազմական տեխնիկան պատրաստվում են նախօրոք:
Հերթապահ ուժերի և միջոցների նախապատրաստման բոլոր միջոցառումները ավարտվում են մարտական հերթապահություն կատարելու նրանց պատրաստության ստուգումով: Ստուգման արդյունքները արտացոլվում են մարտական հերթապահության նախապատրաստության հաշվառման մատյանում: Զորամասի հրամանատարը մարտական հրաման է արձակում մարտական հերթապահության անցնելու մասին: