Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 269
Հոդված 269.
Զինծառայողների աշխատանքի վերակարգի համար տրված հրամանում նշվում է, թե որ ստորաբաժանումներն են նշանակվում աշխատանքի, աշխատանքի տեսակը, նրա տևողությունը, ինչպես նաև երբ, ուր և ում տնօրինությանը պիտի ներկայանան ստորաբաժանումները: Աշխատանքի համար առանձնացված ստորաբաժանումները աշխատանքի են ներկայանում իրենց հրամանատարի կամ սպաներից, ենթասպաներից, սերժանտներից նշանակված հրամանատարի կամ ավագի գլխավորությամբ:
Չնախատեսված աշխատանքների կատարման համար վերակարգի նշանակումն իրականացնում է գնդի շտաբի պետը: