Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 151
Հոդված 151.
Վաշտի ավագը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է զինվորների և սերժանտների ծառայության կատարման կանոնների պահպանման, վաշտում զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի պահպանման, վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի, ինչպես նաև զինծառայողների` պահեստանոցում գտնվող անձնական իրերի անվնասության համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին, վաշտի ներքին կարգուկանոնի անմիջական կազմակերպիչը և վաշտի սերժանտների ու զինվորների ուղղակի պետն է:
Վաշտի սպաների բացակայության ժամանակ վաշտի ավագը կատարում է վաշտի հրամանատարի պարտականությունները: