Հոդված 326
Հոդված 326.
Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և ավագ հրամանատարի հաստատած պլանով: Դրանում պետք է նախատեսված լինի`
ով իրավունք ունի մարտական տագնապ հայտարարել, ստորաբաժանումների ծանուցման, ինչպես նաև սպաների, ենթասպաների պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը,
գնդի հերթապահի և օրվա վերակարգի այլ անձանց գործողությունները տագնապի ազդարարման ժամանակ,
գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը և անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը,
գնդի կենտրոնացման շրջանները և նրանց ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաև ելագիծը (մեկնակետը), երթուղիները և գնդի տեղաբաշխման կարգը,
գնդի համակողմանի ապահովման միջոցառումները,
գնդի` տագնապով վերկացի, տեղաշարժման ժամանակ և կենտրոնացման շրջանում ղեկավարման ու կապի կազմակերպումը,
մարտական դրոշի դուրսբերման կարգը,
զինամթերքի, պարենի և նյութական այլ միջոցների դուրսգրման, ինչպես նաև դրանց բեռնման և կենտրոնացման շրջաններ դուրս բերելու կարգը,
պարետային ծառայության կազմակերպումը հավաքի և կենտրոնացման շրջաններ դուրս գալիս: