Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 135
Հոդված 135.
Գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին և ողջ անձնակազմի ուղղակի պետն է: