Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 141
Հոդված 141.
Վաշտի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է վաշտի մարտական պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման, վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի վիճակի ու անվթարության, վաշտային տնտեսության վարման համար: Վաշտի հրամանատարը ենթարկվում է գումարտակի հրամանատարին և վաշտի ողջ անձնակազմի ուղղակի պետն է: