Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 228

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 228.

Զորամասում օրվա ընթացքում, իսկ որոշ կանոնակարգերով` նաև շաբաթվա ընթացքում ժամանակի բաշխումն իրականացվում է օրվա կանոնակարգով ծառայության ժամանակի բաշխման կարգով:

Զորամասի օրվա կանոնակարգը նախատեսում է զորամասի շտաբի և ստորաբաժանումների անձնակազմի առօրյա գործունեության, ուսման և կենցաղի հիմնական միջոցառումների կատարումն ըստ ժամերի:

Ծառայության ժամանակի բաշխման կարգը, ի լրումն օրվա կանոնակարգի, սահմանում է սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակը:

Օրվա կանոնակարգը և ծառայության ժամանակի բաշխման կարգը սահմանում է զորամասի կամ միավորման հրամանատարը` զինված ուժերի տեսակի և զորատեսակի, զորամասի առջև դրված խնդիրների, տարվա եղանակի, տեղային և կլիմայական պայմանների հաշվառումով: Նրանք մշակվում են ուսուցման շրջանի համար և զորամասի (զորամիավորման) հրամանատարի կողմից կարող են ճշտվել մարտական հրաձգության, դաշտ դուրս գալու, զորավարժությունների և զորաշարժերի անցկացման, մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա վերակարգում և պահակությունում ծառայության կատարման և այլ միջոցառումների անցկացման ժամանակ` նրանց կատարման առանձնահատկությունների հաշվառումով:

Զորամասի օրվա կանոնակարգը գտնվում է օրվա վերակարգի փաստաթղթերում, իսկ սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների ծառայական ժամանակի բաշխման կարգը` զորամասի շտաբում և ստորաբաժանումների գրասենյակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։