Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Հոդված 381

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 381.

Հավաքակայանում աշխատանքի և պարապմունքների համար սահմանված ժամերին անձնակազմի մուտքը հավաքակայան թույլատրվում է միայն շարքով` սպաների, ենթասպաների կամ սերժանտների հրամանատարությամբ:

Աշխատանքի համար սահմանված ժամերին տվյալ գնդի սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների մուտքը հավաքակայան թույլատրվում է անձնական վկայականներով: Ծառայողական կարիքներով հավաքակայան միայնակ եկած սերժանտների և զինվորների մուտքը հավաքակայան թույլատրվում է զինվորական գրքույկներով` գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի թույլտվությամբ, ինչի մասին վերջինս տեղեկացնում է հավաքակայանի հերթապահին:

Մեքենաները դուրս բերելու եկած անձնակազմի (վարորդների) մուտքը հավաքակայան թույլատրվում է ներկայացվող ուղեգրերով:

Գնդի կազմի մեջ չմտնող անձինք հավաքակայան կարող են մտնել միայն գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի ստորագրած միանգամյա անցաթղթերով և հատուկ նշանակված զինծառայողի ուղեկցությամբ:

Հավաքակայանում գտնվող մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու իրավունք ունեն միայն նրանց կցված զինծառայողները` պահեստարանները և հավաքակայանի շինությունները բացելու իրավունք ունեցող անձանց թույլտվությամբ:

Տագնապի դեպքում մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու կարգը սահմանում է գնդի հրամանատարը և շարադրվում համապատասխան հրահանգներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։