Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 101

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 101.

Թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների նյութական և տեխնիկական ապահովվածության համար իրեն ենթակա ծառայությունների գծով բոլոր տեսակի նյութական միջոցների և ջրի տեղափոխման ու մատակարարման համար, ենթակա պահեստների վիճակի համար, գնդի անձնակազմի առևտրական և կենցաղային սպասարկման համար, զորանոցաբնակարանային ֆոնդի պահպանության համար, անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական ու զորահավաքային պատրաստականության և հակահրդեհային պաշտպանության համար, դրանց սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու համար, դրանց անձնակազմերի մարտական պատրաստականության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների պահպանման համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։