Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 198

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 198.

Ջեռուցման շրջանում վառարանները վառելու համար զինվորների թվից գնդի հրամանով նշանակվում են հնոցապաններ, որոնց նախապես պետք է սովորեցնել վառարանները վառելու կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները: Հնոցապանները պարապմունքներից չեն ազատվում: Ջեռուցման շրջանում նրանք ազատվում են բոլոր վերակարգերից:

Ստորաբաժանումներում վառարանները վառելուն հետևելու պարտականությունը դրվում է վաշտի ավագի և վաշտի հերթապահի վրա, իսկ գնդի շտաբում` գնդի շտաբի հերթապահի վրա:

Օրվա վերակարգի անձանց հրահանգավորման ժամանակ նրանց ուշադրությունը հատկապես հրավիրվում է բնակելի և ծառայողական շինություններում վառարանները վառելու կանոնների պահպանումը վերահսկելու անհրաժեշտության վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։