Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

7 հունվարի 1997 թ.

Երևան

ՀՕ-99

Հաստատված է

Ազգային ժողովի

1996 Թվականի դեկտեմբերի 3-Ի օրենքով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

Սույն Կանոնագիրքը սահմանում է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը:

Ներքին ծառայության կանոնադրությամբ ղեկավարվում են ՀՀ ԶՈւ զորամասերի, շտաբների, վարչությունների, հիմնարկների և ռազմական ուսումնական հաստատությունների բոլոր զինծառայողները: Կանոնագրքի մեջ չնշված պաշտոնատար անձանց պարտականությունները սահմանվում են համապատասխան կանոնադրություններով, հրահանգներով և ուղեցույցներով*:

Կանոնագրքի դրույթները տարածվում են ՀՀ զինված ուժերի, այդ թվում նաև` ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և պետական մարմինների այլ զինծառայողների վրա:

Պատերազմական ժամանակ դաշտային պայմաններում և խաղաղ ժամանակ զորավարժությունների ու զինծառայողներին մարտական գործողությունների ուսուցման պարապմունքների ընթացքում ներքին ծառայությունը կարգավորվում է մարտական կանոնադրություններով, ռազմական գործողությունների ապահովման հրահանգներով, ինչպես նաև սույն Կանոնագրքով:

(նախաբանը փոփ. 14.12.04 ՀՕ-5-Ն)

___________________

* Այսուհետև համառոտության համար անվանվելու են «զորամասեր»:

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում

27 դեկտեմբերի 1991 թ. քաղ. Երևան Հ.Ն.-0500-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

Ե Ր Դ ՈՒ Մ Ը

Ես` _____________________________________________________,

ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ`

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս,

ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին,

անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Ստորագրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։