Հոդված 240
Հոդված 240.
Խաղաղ ժամանակ զինծառայողների ամենօրյա գործունեության հիմնական բովանդակությունը մարտական պատրաստություն է: Մարտական պատրաստության պլանով և պարապմունքների դասացուցակով նախատեսված միջոցառումները կարող է հետաձգել միայն այդ փաստաթղթերը հաստատած հրամանատարը (պետը): Ժամանակակից մարտում կիրառվող գործողությունների եղանակները (ձևերը) զինծառայողներին սովորեցնելու նպատակով կազմակերպված պարապմունքներն ու զորավարժությունները պետք է անցկացվեն առանց զիջողության և պարզեցման:
Ուսումնական պարապմունքներին ու զորավարժություններին պարտավոր է մասնակցել գնդի ողջ անձնակազմը: Պարապմունքներից ազատվում են միայն օրվա վերակարգում և գնդի հրամանով նախատեսված աշխատանքների վերակարգում գտնվող անձինք, ինչպես նաև այն զինծառայողները, որոնց հանգստյան օր է հատկացված որպես փոխհատուցում տոնական կամ հանգստյան օրը կատարած ծառայության:
Հիվանդության պատճառով դաշտային պարապմունքներից ազատված զինծառայողների և սերժանտների հետ վաշտի հրամանատարի հրամանով պարապմունքներ են կազմակերպվում դասարանում:
Անձնակազմին մարտական պատրաստության պարապմունքներից կտրած հրամանատարները (պետերը) ենթարկվում են պատասխանատվության: