Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 246

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 246.

Ժամկետային ծառայության զինծառայողը, եթե նրա վրա դրված չէ «հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը, շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունի: Զինծառայողների արձակումը պետք է կարգավորվի ստորաբաժանումների միջև այն հաշվով, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:

Ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին վաշտի հրամանատարը արձակում է գնդի տեղակայման վայրից` գնդի հրամանատարի նշանակած օրը և ժամին` նրա սահմանած կարգով: Ստորաբաժանումից միաժամանակ կարող է արձակվել ժամկետային ծառայության զինծառայողների 30 տոկոսից ոչ ավելին: Առաջին տարվա ծառայության զինծառայողները գնդի տեղակայման վայրից արձակվում են միայն զինվորական երդում տալուց հետո: Շաբաթ և նախատոնական օրերին արձակումը թույլատրվում է մինչև 24.00-ը, իսկ կիրակի և տոնական օրերին` մինչև երեկոյան ստուգումը (անվանականչը):

Գումարտակի հրամանատարի թույլտվությամբ վաշտի հրամանատարը ժամկետային ծառայության զինծառայողներին հարգելի պատճառով կարող է արձակել նաև շաբաթվա մյուս օրերին` ուսումնական պարապմունքներից հետո մինչև քունը կամ մինչև հաջորդ օրվա առավոտը (բայց պարապմունքներն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ):

Արձակումը կատարվում է ըստ հերթականության: Արձակման հերթականությունը կարգավորում են դասակների հրամանատարների տեղակալները:

Հանգստյան և տոնական օրերին մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության կատարման համար զինծառայողներն ու սերժանտները չեն արձակվում:

Ժամկետային ծառայության զինվորների արձակումն իբրև խրախուսանք կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության պահանջներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։