Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 250
Հոդված 250.
Ռազմական ուսումնական հաստատության տարածքից առաջին կուրսի ուսանողների արձակումը կատարվում է նույն կարգով, ինչ ժամկետային ծառայության զինվորներինն ու սերժանտներինը: Երկրորդ կուրսի ուսանողների արձակման կարգը սահմանվում է ռազմաուսումնական հաստատության պետի կողմից: Երրորդ և բարձր կուրսերի ուսանողները, ինչպես նաև հանրակացարաններում բնակվելու իրավունք ունեցող ուսանողները կարող են զինվորական ուսումնական հաստատության տարածքից դուրս գտնվել օրվա կանոնակարգով սահմանված ուսումնական պարապմունքներից և ինքնուրույն աշխատանքի համար պարտադիր ժամերից հետո մինչև ժամը 24-ը, իսկ ընտանիքավոր ուսանողները` մինչև հաջորդ օրվա ուսումնական պարապմունքների սկիզբը: