Հոդված 253
Հոդված 253.
Ծառայողական գործուղման մեկնող ստորաբաժանման (անձնախմբի) նախապատրաստման աշխատանքները ղեկավարում է այն ստորաբաժանման հրամանատարը, որից այն առանձնացվում է:
Սահմանված ժամին ստորաբաժանումը (անձնախումբը) ստորաբաժանման նշանակված հրամանատարի (անձնախմբի պետի) ղեկավարությամբ ներկայանում է գնդի հերթապահին: Գնդի հերթապահն ստուգում է ստորաբաժանման (անձնախմբի) կազմն ու ապահովվածությունը և նրա պատրաստ լինելու մասին զեկուցում շտաբի պետին կամ գնդի հրամանատարին:
Շտաբի պետը կամ գնդի հրամանատարը զննում են ստորաբաժանումը (անձնախումբը), ստուգում նրա պատրաստությունը, հրահանգավորում ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին), իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ողջ անձնակազմին, ապահովում են ստորաբաժանման (անձնախմբի) ժամանակին մեկնումը` անհրաժեշտ դեպքում հատկացնելով փոխադրամիջոցներ: