Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 293

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 293.

Հերթապահության հանձնումից-ընդունումից և պահակախմբերի հերթափոխման մասին պահակակետերի զեկույցներից հետո նախկին և նոր հերթապահները զեկույցով ներկայանում են գնդի հրամանատարին:

Օրինակ` «Պարոն գնդապետ, ավագ լեյտենանտ Մելքոնյանը գնդի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն գնդապետ, կապիտան Սահակյանը գնդի հերթապահությունը ընդունել է»:

Այնուհետև գնդի նոր հերթապահը հայտնում է հերթապահության ընդունման ժամանակ բացահայտված բոլոր թերությունները, որոնք չէին կարող վերացվել փոխվող վերակարգի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։