Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 318
Հոդված 318.
Բուժկետի օրապահը նշանակվում է սանիտարներից և ենթարկվում է հերթապահ բուժակին (սանհրահանգչին): Եթե բուժծառայության հաստիքում չկա սանիտարի պաշտոն, բուժկետի օրապահը նշանակվում է առողջացող (ապաքինվող) զինվորներից:
Նա պարտավոր է`
- հերթապահ բուժակի (սանհրահանգչի) ցուցումով և նրա հսկողությամբ անցկացնել ընդունվող հիվանդների սանմշակումը.
- ընդունել և ախտահանման նախապատրաստել հիվանդների անձնական իրերը.
- սպասարկել հիվանդներին, նրանց մատուցել սնունդ և ջուր.
- մաքրել (կարգի բերել) բուժկետի շենքը.
- հետևել բուժկետում ներքին կարգուկանոնի պահպանմանը:
ԳՆԴԻ ՇՏԱԲԻ ՀԵՐԹԱՊԱՀ