Անցնել բովանդակությանը
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ (ՖՀՄ), ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Փողերի լվացման կանխարգելմանն ուղղված միջոցներ

1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել փողերի լվացման կանխարգելմանն ուղղված՝ կարգավորման, վերահսկման կամ մոնիտորինգի համընդհանուր ներքին համակարգ հաստատելու համար, ինչպես նաև հաշվի առնի կիրառվող միջազգային չափանիշները` ներառելով, մասնավորապես, փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (FATF) ընդունած առաջարկները:

2. Այդ նպատակով Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի, մասնավորապես, այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան.

ա) պահանջել իրավաբանական և ֆիզիկական անձանցից, որոնք ներգրավված են փողերի լվացման նպատակներով առավել հաճախակի իրականացվող գործունեության մեջ, իրենց գործունեության շրջանակներում կատարել հետևյալը.

i. պարզել և հաստատել իրենց հաճախորդների ինքնությունը և համապատասխան դեպքերում վերջնական շահը տնօրինող շահառու սեփականատերերին, ինչպես նաև իրականացնել գործարար հարաբերությունների մշտական պատշաճ ուսումնասիրություն` կիրառելով ռիսկայնության գնահատման մոտեցումը.

ii. զեկուցել փողերի լվացման վերաբերյալ կասկածների մասին՝ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար.

iii. ձեռնարկել լրացուցիչ միջոցներ, ինչպիսիք են հաճախորդների նույնականացման և գործարքների վերաբերյալ փաստաթղթերի պահպանումը, անձնակազմի ուսուցումը և ներքին կանոնակարգերի ու ընթացակարգերի հաստատումը, և անհրաժեշտության դեպքում դրանք փոփոխել ըստ իրենց գործունեության բնույթի և ծավալի.

բ) արգելել, համապատասխան դեպքերում, «ա» ենթակետում նշված անձանց, որ նրանք բացահայտեն կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն կամ անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու փաստը կամ այն փաստը, որ փողերի լվացման առնչությամբ իրականացվում է կամ կարող է իրականացվել հետաքննություն.

գ) ապահովել, որ «ա» ենթակետում նշված անձինք ենթակա լինեն մոնիտորինգի արդյունավետ համակարգերի, իսկ անհրաժեշտության դեպքում վերահսկման, փողերի լվացման դեմ պայքարի պահանջներին նրանց համապատասխանելիությունն ապահովելու նպատակով` համապատասխան դեպքերում հիմք ընդունելով ռիսկայնության գնահատման սկզբունքը:

3. Այդ նպատակով Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել զգալի քանակությամբ կանխիկ դրամի և համապատասխան ներկայիչ փոխանցելի փաստաթղթերի՝ երկրից դուրս ֆիզիկական փոխադրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։