Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 54

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54

Փոփոխություններ

1. Կոնվենցիայում փոփոխություններ կարող են առաջարկվել ցանկացած Կողմի կողմից, և պետք է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվեն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական համայնքին և բոլոր ոչ անդամ պետություններին, որոնք միացել կամ հրավիրվել են միանալու սույն Կոնվենցիային` 50-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Ցանկացած Կողմի առաջարկած փոփոխություն պետք է փոխանցվի Քրեական հարցերով եվրոպական հանձնախմբին (ՔՀԵՀ), որն այդ առաջարկված փոփոխության վերաբերյալ իր կարծիքը պետք է ներկայացնի նախարարների կոմիտեին:

3. Նախարարների կոմիտեն պետք է քննարկի առաջարկված փոփոխությունն ու ՔՀԵՀ-ի կողմից ներկայացված կարծիքը և կարող է փոփոխությունն ընդունել Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20.դ հոդվածով նախատեսված մեծամասնությամբ:

4. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխության տեքստը պետք է փոխանցվի Կողմերին` հաստատելու համար:

5. Սույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն պետք է ուժի մեջ մտնի երեսուներորդ օրը` սկսած այն պահից, երբ բոլոր Կողմերը կտեղեկացնեն գլխավոր քարտուղարին իրենց կողմից փոփոխությունը հաստատվելու մասին:

6. Հավելվածի մեջ նշված հանցատեսակները նորացնելու, ինչպես նաև 13-րդ հոդվածը փոփոխելու նպատակով փոփոխություններ կարող են առաջարկվել ցանկացած Կողմի կամ նախարարների կոմիտեի կողմից: Դրանք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից պետք է փոխանցվեն Կողմերին:

7. Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող Կողմերի և անհրաժեշտության դեպքում ՔՀԵՀ-ի հետ խորհրդակցելուց հետո նախարարների կոմիտեն կարող է ընդունել 6-րդ պարբերության համապատասխան առաջարկված փոփոխությունը Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի դ կետով նախատեսված մեծամասնությամբ: Փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի մեկամյա ժամանակահատվածը լրանալուց հետո՝ սկսած Կողմերին այն փոխանցելու ամսաթվից: Այդ ժամանակահատվածում Կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել գլխավոր քարտուղարին փոփոխությունն իր նկատմամբ ուժի մեջ մտնելու կապակցությամբ իր ունեցած առարկության մասին:

8. Եթե Կողմերի մեկ երրորդը գլխավոր քարտուղարին ծանուցում է փոփոխությունն ուժի մեջ մտնելու կապակցությամբ իր ունեցած առարկության մասին, փոփոխությունը չպետք է ուժի մեջ մտնի:

9. Եթե Կողմերի մեկ երրորդից պակաս մասը ծանուցում է առարկության մասին, փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի այն Կողմերի համար, որոնք չեն ծանուցել առարկության մասին:

10. Այն դեպքում, երբ փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 6-9-րդ կետերին համապատասխան, և որևէ Կողմ ծանուցում է իր առարկության մասին, այդ փոփոխությունը շահագրգիռ Կողմի համար պետք է ուժի մեջ մտնի այն ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ նա ծանուցել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին իր հաստատման մասին: Առարկություն արած Կողմը կարող է ցանկացած ժամանակ այն չեղյալ հայտարարել՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

11. Եթե փոփոխությունն ընդունվել է նախարարների կոմիտեի կողմից, պետությունը կամ Եվրոպական համայնքը չի կարող իր համաձայնությունը հայտնել Կոնվենցիայի կատարման համար պարտավորություն ստանձնելու վերաբերյալ` առանց միևնույն ժամանակ փոփոխությունն ընդունելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։