ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ (ՖՀՄ), ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Հոդված 14
Հոդված 14
Կասկածելի ներքին գործարքների հետաձգում
Կողմերից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք թույլ կտան ՖՀՄ-ին կամ, համապատասխան դեպքերում, որևիցե այլ լիազորված իշխանության կամ մարմնի, երբ կասկած է առաջանում փողերի լվացման հետ տվյալ գործարքի առնչության վերաբերյալ, ձեռք առնել շտապ գործողություններ, որպեսզի գործարքը ժամանակավորապես դադարեցվի կամ կասեցվի՝ այն վերլուծելու և կասկածը հաստատելու նպատակով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է սահմանափակում անել և այդ միջոցը կիրառել այն դեպքերում, երբ ներկայացվել է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն: Գործարքի դադարեցման կամ կասեցման առավելագույն տևողությունը պետք է սահմանվի ազգային օրենսդրության համապատասխան դրույթներով: