Հոդված 17
Հոդված 17
Բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությանն առնչվող հարցումներ
1. Կողմերից յուրաքանչյուրը մեկ այլ Կողմից հարցում ստանալու դեպքում պետք է ձեռնարկի, սույն հոդվածով սահմանված պայմաններին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պարզի, թե արդյո՞ք դատական հետաքննության սուբյեկտ ֆիզիկական կամ իրավաբանական անձը տնօրինում կամ վերահսկում է իր տարածքում գտնվող որևիցե բանկում բացված ցանկացած տեսակի մեկ կամ մի քանի հաշիվներ, իսկ տնօրինելու կամ վերահսկելու դեպքում՝ տրամադրի նույնականացված հաշիվների մանրամասները:
2. Սույն հոդվածով սահմանված պարտավորությունը պետք է կատարվի այնքանով, որքանով հաշիվը պահող բանկը տիրապետում է այդ տեղեկատվությանը:
3. 37-րդ հոդվածով սահմանված պահանջների հետ մեկտեղ հարցում ներկայացնող Կողմը հարցման մեջ պետք է.
ա) ձևակերպի, թե ինչու է համարում, որ հայցվող տեղեկատվությունը կարող է զգալի արժեք ունենալ տվյալ հանցանքի դատական քննության համար.
բ) ձևակերպի, թե ինչ հիմքեր կամ ենթադրելու, որ հաշիվն առկա է հայցվող Կողմի բանկերում, և հնարավորության դեպքում առավելագույն մանրամասնությամբ նշի, թե որ բանկերը և/կամ հաշիվները կարող են ներգրավված լինել, և
գ) ներառի ցանկացած տեսակի լրացուցիչ տեղեկատվություն, որը կարող է հեշտացնել հարցման իրագործումը:
4. Հարցում ստացող Կողմը կարող է այդպիսի հարցման բավարարման համար սահմանել այն նույն պայմանները, որոնք ինքը կիրառում է հետախուզման և առգրավման հարցումների դեպքում:
5. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով հայտարարել, որ սույն հոդվածը կիրառելի է միայն սույն Կոնվենցիայի հավելվածում մասնավորեցված հանցատեսակների նկատմամբ:
6. Կողմերը կարող են սույն դրույթի կիրառումը տարածել բանկ չհանդիսացող ֆինանսական հաստատություններում բացված հաշիվների վրա: Դրույթի տարածումը կարող է իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա: