Հոդված 42
Հոդված 42
Տեղեկատվության օգտագործման սահմանափակումը
1. Հարցում ստացող Կողմը կարող է հարցման կատարման համար սահմանել այնպիսի պայման, ըստ որի ստացված տեղեկատվությունը կամ փաստը, առանց իր նախնական համաձայնության, հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմինների կողմից չի կարող օգտագործվել կամ փոխանցվել հարցման մեջ նշված հետաքննությունից կամ դատավարությունից բացի` այլ հետաքննության կամ դատավարության նպատակներով:
2. Պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով հայտարարել, որ սույն բաժնի համաձայն իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կամ փաստը, առանց իր նախնական համաձայնության, հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմինների կողմից չի կարող օգտագործվել կամ փոխանցվել հարցման մեջ նշված հետաքննությունից կամ դատավարությունից բացի` այլ հետաքննության կամ դատավարության նպատակներով: