ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5
Հոդված 5
Սառեցում, առգրավում և բռնագրավում
Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժշտ լինել ապահովել, որպեսզի սառեցման, առգրավման և բռնագրավման միջոցառումները ներառեն նաև հետևյալը.
ա) այնպիսի գույք, որը ստացվել է եկամուտների փոխակերպման արդյունքում.
բ) օրինական աղբյուրներից ստացված գույքը (եթե եկամուտները միախառնվել են, մասնակիորեն կամ ամբողջությամբ, այդպիսի գույքի հետ)` համախառն եկամուտների գնահատված արժեքի չափով.
գ) այն շահույթը կամ շահը՝ եկամուտներին հավասարաչափ ձևով և չափով, որը ստացվել է եկամուտներից, եկամուտների փոխակերպման արդյունքում ստացված գույքից կամ այն գույքից, որին խառնվել են հանցագործությունից ստացված եկամուտները` այդ եկամուտների գնահատված արժեքի չափով: