Հոդված 22
Հոդված 22
Նախնական միջոցների կիրառումը
1. 21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հայցված նախնական միջոցները կիրառելուց հետո հարցում ներկայացնող Կողմը պետք է ինքնակամորեն և հնարավորին չափ կարճ ժամկետներում հարցում ստացող Կողմին տրամադրի այն բոլոր տեղեկությունները, որոնք կարող են կասկածի ենթարկել կամ փոփոխել այդ միջոցների իրականացման աստիճանը: Հարցում ներկայացնող Կողմը պետք է նաև հարցում ստացող Կողմին անհապաղ տրամադրի պահանջվող բոլոր լրացուցիչ տվյալները, որոնք անհրաժեշտ են նախնական միջոցների իրականացման և հետագա գործողությունների համար:
2. Սույն հոդվածին համապատասխան կիրառված ցանկացած նախնական միջոց դադարեցնելուց առաջ հարցում ստացող Կողմը պետք է հնարավորության դեպքում հարցում ներկայացնող Կողմին հնարավորություն տա ներկայացնելու միջոցի կիրառումը շարունակելու օգտին իր հիմնավորումները: