Անցնել բովանդակությանը
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

Տեղեկատվություն

1. Հարցում ստացող Կողմը պետք է արագորեն տեղեկացնի հարցում ներկայացնող Կողմին.

ա) սույն բաժնով սահմանված հարցման առիթով ձեռնարկված գործողության մասին.

բ) այդ հարցման հիման վրա իրականացված գործողության վերջնական արդյունքի մասին.

գ) սույն բաժնով նախատեսված համագործակցությունը մասնակիորեն կամ ամբողջությամբ մերժելու, հետաձգելու կամ նախապայման սահմանելու ցանկացած որոշման մասին.

դ) ցանկացած այնպիսի հանգամանքի մասին, որը անհնարին է դարձնում հայցվող գործողության կատարումը կամ, հավանաբար, զգալիորեն հետաձգում է այն, և

ե) սույն բաժնի 2-րդ կամ 3-րդ ենթաբաժիններով սահմանված հարցման համաձայն ձեռնարկված նախնական միջոցների դեպքում` իր ներքին օրենսդրության այնպիսի դրույթների մասին, որոնք ինքնաբերաբար կհանգեցնեն նախնական միջոցի դադարեցմանը:

2. Հարցում ներկայացնող Կողմը պետք է արագորեն տեղեկացնի հարցում ստացող Կողմին.

ա) ցանկացած վերանայման, որոշման կամ որևէ այլ փաստի մասին, որի հետևանքով բռնագրավման օրդերը դադարում է մասնակիորեն կամ ամբողջովին իրագործելի լինելուց, և

բ) ցանկացած փաստացի կամ իրավական զարգացման մասին, որի հետևանքով սույն բաժնով նախատեսված ցանկացած գործողություն այլևս արդարացված չէ:

3. Այն դեպքում, երբ Կողմը միևնույն բռնագրավման օրդերի հիման վրա բռնագրավում է հայցում մեկից ավելի Կողմերից, նա պետք է այդպիսի որոշման մասին տեղեկացնի բոլոր այն Կողմերին, որոնց առնչվում է բռնագրավման լիազորագրի իրագործումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։