ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Հոդված 39
Հոդված 39
Բազմակի հարցումներ
1. Այն դեպքում, երբ հարցում ստացող Կողմը միևնույն անձի կամ գույքի վերաբերյալ ստանում է սույն բաժնի 3-րդ կամ 4-րդ ենթաբաժիններով սահմանված մեկից ավելի հարցում, այդ հարցումների բազմաքանակ լինելը այդ Կողմին չպետք է խոչընդոտի կատարել նախնական միջոցների ձեռնարկում ներառող հարցումները:
2. Սույն բաժնի 4-րդ ենթաբաժնով սահմանված հարցումների բազմաքանակ լինելու դեպքում հարցում ստացող Կողմը պետք է քննարկի հարցում ներկայացնող Կողմերի հետ խորհրդակցելու հարցը: