Անցնել բովանդակությանը
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 43

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 43

Գաղտնիությունը

1. Հարցում ներկայացնող Կողմը կարող է պահանջել, որ հարցում ստացող Կողմը ապահովի հարցման փաստերի և առարկայի գաղտնիությունը այն չափով, որքանով դա անհրաժեշտ է հարցումը կատարելու համար: Եթե հարցում ստացող Կողմը չի կարող բավարարել գաղտնիության պահանջը, նա պետք է այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնի հարցում ներկայացնող Կողմին:

2. Հարցում ներկայացնող Կողմը պետք է, եթե դա չի հակասում իր ազգային օրենսդրության հիմնարար սկզբունքներին, և եթե առկա է այդպիսի պահանջ, ապահովի հարցում ստացող Կողմի տրամադրած ցանկացած փաստի կամ տեղեկատվության գաղտնիությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաստի կամ տեղեկատվության հրապարակումը անհրաժեշտ է հարցման մեջ նշված հետաքննության կամ դատավարության նպատակներով:

3. Իր ներքին օրենսդրության դրույթներին համապատասխան` այն Կողմը, որը ստացել է 20-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնակամորեն փոխանցվող տեղեկատվությունը, պետք է բավարարի տեղեկատվությունը տրամադրող Կողմի ներկայացրած գաղտնիության պահանջը: Եթե մյուս Կողմը չի կարող կատարել այդ պահանջը, նա պետք է պատշաճ կերպով տեղեկացնի փոխանցող Կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։