Անցնել բովանդակությանը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՖՀՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հոդված 47

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47

Միջազգային համագործակցությունը կասկածելի գործարքները հետաձգելու առումով

1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք ՖՀՄ-ին հնարավորություն կտան օտարերկրյա ՖՀՄ-ից հարցում ստանալու դեպքում ձեռնարկել անհապաղ գործողություն, որպեսզի տեղի ունեցող գործարքը դադարեցվի կամ կասեցվի այնպիսի ժամանակահատվածով և այնպիսի պայմաններից ելնելով, որոնք, իր ներքին օրենսդրության համաձայն, կիրառելի են գործարքների հետաձգման նկատմամբ:

2. 1-ին կետում նշված գործողությունը պետք է ձեռնարկվի այն դեպքում, երբ հարցում ստացող ՖՀՄ-ն հարցում ներկայացնող ՖՀՄ-ից հաստատում ստանալուց հետո ընդունում է, որ.

ա) գործարքը կապված է փողերի լվացման հետ, և

բ) գործարքը ժամանակավորապես կդադարեցվեր կամ կկասեցվեր, եթե երկրի ներսում գործարքը կասկածելի որակվեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։