ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 32
Հոդված 32
Այլ Կողմերի որոշումների հաստատումը
1. 3-րդ և 4-րդ բաժիններով նախատեսված` համագործակցություն իրականացնելու վերաբերյալ հարցումը կատարելիս հարցում ստացող Կողմը պետք է ճանաչի հարցում ներկայացնող Կողմի՝ երրորդ Կողմերի հայցած իրավունքների վերաբերյալ ընդունած յուրաքանչյուր դատական որոշում:
2. Ճանաչումը կարող է մերժվել, եթե.
ա) երրորդ Կողմերը համարժեք հնարավորություն չեն ունեցել իրենց իրավունքները պաշտպանելու համար, կամ
բ) որոշումն անհամատեղելի է հարցում ստացող Կողմի երկրում միևնույն հարցի վերաբերյալ արդեն իսկ ընդունված որոշման հետ, կամ
գ) այն անհամատեղելի է հարցում ստացող Կողմի հասարակական կարգի հետ, կամ
դ) որոշումն ընդունվել է հարցում ստացող Կողմի օրենսդրությամբ նախատեսված` բացառիկ իրավասության վերաբերյալ դրույթներին հակառակ: