ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Հոդված 38
Հոդված 38
Թերի հարցումներ
1. Այն դեպքում, երբ հարցումը չի համապատասխանում սույն բաժնի դրույթներին, կամ եթե տրամադրված տեղեկատվությունը բավարար չէ, որ հարցում ստացող Կողմը հնարավորություն ունենա կատարելու հարցման պահանջը, այդ Կողմը կարող է հարցում ներկայացնող Կողմին խնդրել փոփոխություններ կատարել հարցման մեջ կամ այն համալրել լրացուցիչ տեղեկատվությամբ:
2. Հարցում ստացող Կողմը կարող է որոշակի ժամկետ սահմանել այդպիսի փոփոխություններ կամ տեղեկատվություն ստանալու համար:
3. Նախքան սույն բաժնի 4-րդ ենթաբաժնով սահմանված հարցման առնչությամբ հայցված փոփոխությունները կամ տեղեկատվությունն ստանալը հարցում ստացող Կողմը կարող է ձեռնարկել սույն բաժնի 2-րդ կամ 3-րդ ենթաբաժիններով նշված ցանկացած միջոց: