Անցնել բովանդակությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքները և միջոցները

1. Կողմերը պետք է հնարավորության դեպքում առավելագույն չափով համագործակցեն միմյանց հետ՝ ելնելով գործիքների և եկամուտների բռնագրավմանն ուղղված հետաքննության և դատական վարույթների նպատակներից:

2. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան սույն բաժնով նախատեսված պայմանների ներքո կատարել հետևյալ հարցումները.

ա) եկամուտներ կամ գործիք հանդիսացող գույքի որոշակի միավորների բռնագրավման վերաբերյալ, ինչպես նաև եկամուտների այնպիսի բռնագրավման վերաբերյալ, որը բաղկացած է եկամուտների արժեքին համապատասխան գումար վճարելու պահանջից.

բ) հետաքննության ընթացքում աջակցության և նախնական միջոցների վերաբերյալ՝ վերը նշված «ա» կետով նախատեսված բռնագրավման տեսակներից որևէ մեկը հետագայում իրականացնելու նպատակով:

3. 2-րդ կետի «բ» պարբերությամբ նախատեսված՝ հետաքննության ընթացքում աջակցությունը և նախնական միջոցները պետք է իրականացվեն այնքանով, որքանով թույլատրելի են և համապատասխանում են հարցում ստացող Կողմի ներքին օրենսդրությանը: Այն դեպքում, երբ նշված միջոցներից որևէ մեկի վերաբերյալ հարցման մեջ նշված են հարցում ներկայացնող Կողմի օրենսդրությամբ պահանջվող ձևակերպումները կամ ընթացակարգերը, եթե նույնիսկ դրանք անծանոթ են հարցումը ստացող Կողմին, վերջինս պետք է կատարի այդ հարցումներում պարունակվող պահանջը այնքանով, որքանով հայցվող գործողությունը չի հակասում իր օրենսդրության հիմնարար սկզբունքներին:

4. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի եկամուտներ և գործիքներ հայտնաբերելու, որոնելու, սառեցնելու կամ առգրավելու նպատակով այլ Կողմերի ներկայացրած հարցումներին տրվի այնքան առաջնայնություն, որքան տրվում է ներքին ընթացակարգերի շրջանակներում կատարվող հարցումներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։