Անցնել բովանդակությանը
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 48

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48

Մոնիտորինգի մեխանիզմը և վեճերի կարգավորումը

1. Կողմերի համաժողովը (ԿՀ) պետք է պատասխանատու լինի Կոնվենցիայի կատարմանը հետևելու համար: ԿՀ-ն՝

ա) պետք է մոնիտորինգի ենթարկի Կողմերի՝ տվյալ Կոնվենցիայի պատշաճ իրագործումը.

բ) պետք է որևէ Կողմից հարցում ստանալու դեպքում կարծիք հայտնի տվյալ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ:

2. ԿՀ-ն՝ պետք է իրականացնի վերը նշված՝ 1.ա կետով սահմանված գործառույթները՝ օգտագործելով փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումները գնահատող փորձագետների հատուկ հանձնաժողովի (ՄԱՆԵՎԱԼ) ցանկացած մատչելի հրապարակային ամփոփագիրը ՄԱՆԵՎԱԼ -ի անդամ երկրների համար) և Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (ՖԳԱԽ)-ի ցանկացած մատչելի հրապարակային ամփոփագիրը ՖԳԱԽ-ի անդամ երկրների համար)` համապատասխան դեպքերում դրանք լրացնելով պարբերական ինքնագնահատման հարցաշարերով: Մոնիտորինգի ընթացակարգը կառնչվի սույն Կոնվենցիայով նախատեսված ոլորտներին միայն այն չափով, որքանով դրանք ներառված չեն այլ համապատասխան միջազգային չափանիշներում, որոնց վերաբերյալ ՖԳԱԽ-ի և ՄԱՆԵՎԱԼ -ի կողմից կատարվում են փոխադարձ գնահատումներ:

3. Այն դեպքում, երբ ԿՀ-ն՝ եզրակացնում է, որ իր գործառույթների կատարման համար անհրաժեշտ է հետագա տեղեկատվություն, նա պետք է հաղորդակցվի շահագրգիռ Կողմի հետ` օգտվելով, եթե դա պահանջվում է ԿՀ-ի կողմից, MՕNEYVAL-ի ընթացակարգից և մեխանիզմից: Շահագրգիռ Կողմը պետք է այնուհետև հետադարձ տեղեկատվություն ներկայացնի ԿՀ-ին: Դրա հիման վրա ԿՀ-ն՝ պետք է որոշում կայացնի շահագրգիռ Կողմի իրավիճակի առավել մանրամասն գնահատում իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ: Սա կարող է ներառել, սակայն ոչ պարտադիր կերպով, գնահատող խմբի այցելությունը երկիր:

4. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև տարաձայնություն առաջանալու դեպքում նրանք պետք է փորձեն տարաձայնությունը կարգավորել բանակցության կամ, իրենց ընտրությամբ, որևիցե այլ խաղաղ միջոցով` ներառյալ վեճը ներկայացնելը ԿՀ-ին, արբիտրաժ ատյանի, որի որոշումները պետք է պարտադիր լինեն Կողմերի համար, կամ, շահագրգիռ Կողմերի համաձայնությամբ, արդարադատության միջազգային դատարանին:

5. CՕP-ը պետք է ընդունի ընթացակարգային իր սեփական կանոնները:

6. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պետք է ԿՀ-ի ժողովը գումարի ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Դրանից հետո CՕP-ի հերթական հանդիպումները պետք է տեղի ունենան ԿՀ-ի կողմից ընդունված ընթացակարգային կանոններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։